Երևանի ավագանին նիստ է գումարել. օրակարգում է...

Երևանի ավագանին այսօր՝ մայիսի 20–ին, գումարել է իր հերթական նիստերը։ Օրակարգում ընդգրկված է 23 հարց, որոնցից զեկուցվող է միայն երկուսը։

Մասնավորապես, դրանցից մեկը վերաբերում է աղբահանության վճարը ժամանակին չվճարելու համար տույժեր չհաշվարկելուն։

Բանն այն է, որ հունվարից սկսած փոխվել աղբահանության վճարի կարգը, այն հաշվարկվում է բնակարանի քառակուսի մետրով, ոչ թե գրանցված անձանց քանակով։ Սակայն մինչև վերջերս օրս բնակչության հասանելի չէին այդ վճարները եւ մարդիկ հնարավորություն չունեին դրանք վճարել։

Այժմ էլ դրանք հասանելի են միայն թաղապետարաններում, իսկ օնլայն հարթանկերում՝ ոչ։