Երևան-Սևան ավտոճանապարհին ճայթուցիկներ նետած...

Այսօր՝ նոյեմբերի 27-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները հայտնաբերել են մի քանի օր առաջ Երևան-Սևան ավտոճանապարհին վարորդների համար վթարային իրավիճակներ ստեղծած վարորդին, որը ավտոմեքենայից ճայթուցիկներ էր նետել:

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նա Կոտայքի մարզի բնակիչ 39-ամյա Ստեփան Հ․-ն է։