«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Երեւան-Բաթում-Երեւան երթուղու արագընթաց գնացքը կվերսկսի աշխատանքը հունիսի 15-ից:
Հայաստանի մայրաքաղաքից գնացքը մեկնելու է ամեն օր՝ ժամը 15:30-ին, Բաթումից՝ 15:40-ին:
Տոմսերը վաճառվում են Երեւանի, Վանաձորի, Գյումրիի եւ Արմավիրի կայարանների տոմսարկղերում, ինչպես նաեւ ՀԿԵ կայքում՝ https://www.railway.am/:
Կայքում նաեւ կարող եք ծանոթանալ գնացքի մանրամասն չվացուցակին եւ կորոնավիրուսի պայմաններում ճամփորդությունների կանոններին:



