ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այցելել է Արմավիրի մարզ՝ դիտարկելու պետական ֆինանսավորմամբ և սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքը։
Նախարարի առաջին կանգառը Մ-5, Երևան-Արմավիր միջպետական նշանակության ավտոճանապարհի 0,67 կմ երկարությամբ կամրջային անցման շինհրապարակն էր։ Այս հատվածում աշխատանքները մեկնարկել են նոյեմբերին։ Շինարարը հավաստիացրել է, որ եղանակային բարենպաստ պայմանների դեպքում շինաշխատաքնները կավարտվեն մինչև տարեվերջ։