
Դեռ ընդամենը 3 տարի առաջ, կամ նույնիսկ ընդամենը մինչեւ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը, Նիկոլ Փաշինյանի թիմակիցները սովորական քաղաքացիներ էին, որոնց համար օրինակ 200 հազար դրամ աշխատավարձով գործ գտնելը «ամերիկյան երազանքի» իրականացմանը համարժեք էր։ Սակայն Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, Փաշինյանի թիմակիցների բարեկեցության մակարդակը միանգամից մի քանի անգամ կամ նույնիսկ մի քանի տասնյակ անգամ բազմապատկվեց, այն աստիճան, որ նրանք սկսեցին իրենց սեփական լրատվամիջոցները բացել, իրենց սեփական հեռուստատեսությունները հիմնել։
Լրատվամիջոց կամ հեռուստատեսություն բացելը եւ այն պահելը հեշտ բան չէ, աշխատակազմ պահելն ու վճարելը նույնպես հեշտ բան չէ։ Դա մի քանի միլիոնի ծախս է ամսեկան կտրվածքով՝ չհաշված նաեւ հարկերը, տեխնիկայի ծախսը, գրասենյակի ծախսերը եւ այլն։ Ուստի հարց է առաջանում թե որտեղից նրանց միջոցներ այս ամենի համար, եթե ամենուրեք նրանք կոկորտ են ճղում, որ ապրում են լոկ միայն աշխատավարձով եւ նույնիսկ պարգեւավճարի կարիք ունեն, որպեսզի կարողանան ապրել։
Իշխանական թիմը նոր լրատվամիջոց է բացել՝ Civic.am անունով։ Հետաքրքրական է, որ այս լրատվական կայքը եւ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակը գտնվում են նույն տարածքում։ Բնական հարց է առաջանում իսկ որտեղից միջոցներ, որպեսզի այս կայքը բացեն եւ կարողանան պահել։