«Երեխային գտնելու համար փորձել են օգտվել նաև...

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը հայտարարել է, որ Մարմարիկում կորած 2-ամյա երեխային գտնելու հարցում փորձել են օգտվել նաև տիեզերական լուսանկարներից․ 

«Փորձել եմ հասկանալ՝ արդյոք հնարավոր է հասանելի տեխնոլոգիական լուծումներով, մասնավորապես, տիեզերական լուսանկարներով, հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել այդ օրը, իսկ նյութերն ստանալու պարագայում դրանք փոխանցել ՆԳՆ։ 

Տարատեսակ կարծիքներ էին հնչում․ կային մասնագետներ, որ չէին բացառում, որ հնարավոր կլինի իդենտիֆիկացնել երեխային, կային մասնագետներ, որ ասում էին՝ տեխնիկապես դա անհնար կլինի։ Սակայն մենք համարեցինք, որ եթե այդ օրը առկա են որևէ ընկերության կողմից տվյալ տեղանքի լուսանկար, պետք է փորձենք, անկախ նրանից՝ տեխնիկապես հնարավոր կլինի իդենտիֆիկացնել, թե ոչ»,- ասել է նա՝ հավելելով, որ վերջին 7-8 օրում ավելի քան 2 տասնյակ ընկերությունների հետ ինտենսիվ աշխատել են. «Սակայն ցպահս վերջին լուսանկարները, որ արվել է տվյալ տեղանքում, ապրիլի 26-ին է թվագրվում»։