Բացառում եմ, որ որևէ երեխայի դպրոցից կտանեին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման, այնտեղ գնալը եղել է երեխաների կամքը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այցին Արագածոտնի մարզ։
«Ես բացառում եմ՝ որևէ երեխայի դպրոցից կհավաքեն և կբերեն Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման, այն էլ մամուլի ազատության պարագայում ես բացառում եմ նման բան, երեխաները լսել էին՝ երկրի առաջնորդն է գալու և վազել էին այնտեղ»,- ասաց Ռոմանոս Պետրոսյանը։
Նախարարը նաև խոսեց առաջիկայում սպասվող արտահերթ ընտրություններին և նշեց՝ դեռ հստակ որոշումներ չունեն, բայց համամասնական ցուցակը գլխավորելու է Նիկոլ Փաշինյանը։



