Երեկ կառավարությունը քմահաճ ձեւով չպատասխանեց...

Երեկ կառավարությունը քմահաճ ձեւով մեր երեք անկախ պատգամավորների հարցերին չպատասխանեց: Այս մասին այսօր՝ մարտի 25-ին, ԱԺ-ում հայտարարեց ԱԺ պատգամվոր Թագուհի Թովմասյանը:

«Պարոն Միրզոյան, ես կարծում եմ, որ դուք պետք է միջամտեիք: Կարծում եմ՝ մենք այնպիսի հարցեր էինք բարձրաձայնել, որոնք պատասխանները կառավարությունը հաստատ ուներ: Սա ոչ միայն իմ կողմից, այլեւ հանրության լայն շերտերի կողմից դիտարկվում է որպես դիտավորյալ քմահաճ վերաբերմունք ուղղված «Իմ քայլից» դուրս եկած պատգամավորներին»,-ասաց նա:

Թագուհի Թովմասյանը հորդորեց ԱԺ նխագահին ավելի ուշադիր լինել բոլոր պատգամավորների նկատմամբ, քանի որ բոլոր պատգամավորներին է ներկայացնում եւ նիստը վարում է արդարության դիրքերից:

«Օրինակ, ես շատ կուզենայի, որ Հրանտ Մաթեւոսյանի թանգարանի շուրջ առեղծվածը բացահայտվեր հրապարկավ: 2 տարի գրագրություն է ընթանում կպետական գերատեսչությունների եւ թանգարան հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթեւոսյանի միջեւ»

Ի պատասխան ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ընդամենը ասաց, որ չկան անկախ պտգամավորներ, կան որեւէ խմբակցությունում չընդգրկված պատգամավորներ: