Էրեբունի վարչական շրջանի ղեկավարն ազատման դիմ...

Արման Աբրահամյանը պաշտոնից հեռանալու մասին գրել է ֆեյսբուքյան էջում․ «Սիրելի՛  էրեբունցիներ,  մոտ երեք տարի առաջ   մենք միասին  սկսեցինք աշխատել, պլաններ կազմել ու կյանքի կոչել  տարբեր ծրագրեր ու վստահ եմ ՝ այսուհետ նույնպես  այդ բարի ավանդույթներն ու  լավ  նախաձեռնությունները շարունակական են լինելու՝  ի  նպաստ Էրեբունու բարօրության։ 

Ես փորձել եմ  բոլոր  նախաձեռնությունների հիմքում դնել օրենքը և գործել բացառապես այդ տիրույթում,  ստեղծելով  նորը՝ զարգացնելով  հինը։

Ինձ մնում է միայն շնորհակալություն հայտնել իմ  բնակիչներին, աշխատակազմին, մեր հավատարիմ գործընկերներին։

Սիրելի՛ էրեբունցիներ, դիմում եմ ներկայացրել դադարեցնելու իմ լիազորությունները՝  որպես վարչական շրջանի ղեկավար։

Ցանկությունս մեկն է՝   խաղաղություն մեր երկրին»: