
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նորից սպառնացել է Անկարայի կողմից ահաբեկչական համարվող քրդական ուժերին նոր ռազմական գործողություններով:
Ըստ Էրդողանի՝ այդ օպերացիաներն իրականացվելու են ինչպես երկրի ներսում, այնպես էլ Թուրքիայի սահմաններից դուրս:
«Մեր գործողությունները մեր սահմանների ներսում և դրսում կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ վերջին ահաբեկիչին չենք վերացրել»,- ասել է Թուրքիայի նախագահը։
Նա նաև զգուշացրել որոշ ուժերին, որ չփորձեն Թուրքիայի վրա ճնշում գործադրել այդ համատեքստում:
«Մենք կկանխենք ահաբեկչության միջոցով Թուրքիային ծնկի բերելու փորձերը»,- ընդգծել է Էրդողանը։