Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեքշաբթի ասել է, որ Սիրիայում անհրաժեշտ է ներառական վարչակազմ և կոչ է արել Եվրամիությանը աջակցել սիրիացիների վերադարձին, որոնք փախել են երկրում 13-ամյա քաղաքացիական պատերազմից, հայտնում է Reuters-ը։
«Մենք համոզված ենք, որ համաձայն ենք Սիրիայում ներառական վարչակազմի ստեղծմանը»,- ասել է Էրդողանը Անկարայում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Էրդողանը նաև ասել է, որ «տարածաշրջանում ահաբեկչական կազմակերպությունների համար տեղ չկա»։