
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ուրբաթ կարգադրել է սկսել մայիսի 14-ին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքները։
«Ես հրամանագիր եմ ստորագրել մայիսի 14-ին նախագահական և խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին։ Հրամանագրի հրապարակման պահից Թուրքիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կսկսի երկամսյա ընտրական օրացույցի մշակումը»,- ասել է նախագահը։
Էրդողանը նաև հիշեցրել է, որ ընտրություններն ի սկզբանե նշանակված էին հունիսի 18-ին, սակայն «օգտվելով սահմանադրության 116-րդ հոդվածով տրված լիազորություններից՝ քվեարկությունը տեղափոխել է մայիսի 14»։