
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է ֆրանսիացի պաշտոնակցին՝ Էմանուել Մակրոնին, հավաստիացնելով, որ վերջինն իր պաշտոնի համար անհրաժեշտ «որակավորումը չունի»։
«Իրականում Ֆրանսիայի նախագահը չունի պետության ղեկավարին համապատասխան որակավորում»,- ասել է Էրդողանը։
Որպես իր դիրքորոշումը հաստատող փաստարկ նա հայտարարել է, որ Ֆրանսիան «շահագործում» է աֆրիկյան երկրները՝ նշելով Մալիի եւ Բուրկինա Ֆասոյի հետ այդ երկրի հարաբերությունները։
«Մալին Ֆրանսիայից լիակատար խզման վիճակում է։ Բուրկինա Ֆասոն ժամանակ է տվել. «Մեկ ամիս եմ տալիս ձեզ։ Մեկ ամիս հետո մենք չենք ցանկանում տեսնել այստեղ ֆրանսիացի զինվորների»,- պարզաբանել է Թուրքիայի նախագահը՝ ենթադրելով, որ այդ կերպ կվարվի նաեւ Տոգոն։
«Նա (Ֆրանսիան) արագ կորցնում է իր հեղինակությունն Աֆրիկայում»,- նշել է նա։