Էրդողանը հայտարարել է ՌԴ-ի և Ուկրաինայի միջև...

Թուրքիան ակնկալում է իր մասնակցությունը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ճգնաժամի լուծմանը և մտադիր է այդ թեմայի քննարկումը շարունակել Մոսկվայի և Կիևի հետ: Այս մասին թուրք լրագրողներին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Մենք հանդես ենք գալիս տարածաշրջանում խաղաղության հաստատման օգտին, հատկապես, երբ խոսքը առաջին հերթին վերաբերում է Ղրիմի թուրքերին։ Մենք այդ հարցերը բազմիցս քննարկել ենք բարեկամ Ռուսաստանի և հատկապես պարոն (ՌԴ նախագահ Վլադիմիր) Պուտինի հետ։ Մենք ցանկանում ենք, որ [այդ տարածաշրջանը] չլինի մի տարածք, որտեղ գերիշխում է պատերազմը։ Թող այդ տարածքում ապագայում խաղաղություն տիրի, մենք ցանկանում ենք դրական հունով զարգացնել այդ հարցի նկատմամբ վերաբերմունքը»,- ասել է Էրդողանը։

Էրդողանը նաև պնդում է, որ Թուրքիան «միջնորդելու է այդ հարցում, քննարկելու է այդ հարցը «Մոսկվայի և Կիևի հետ: