Երբեւիցե 200.000 դրամից թանկ կոստյում չեմ կրե...

Երբեւիցե 200.000 դրամից թանկ կոստյում չեմ կրել, եւ հիմնականում պատվիրում եմ հայ դերձակների մոտ: Այս մասին Facebook-ի իր էջում նշել է ՊՎԾ նախագահ (լիազորությունները ժամանակավորապես դադարեցված են) Դավիթ Սանասարյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Երեկ մի աղջկա սովորեցրել էին, որ ասուլիսի ժամանակ սենսացիա ապահովեր, բայց արժանացավ լրագրողների ընդգծված վատ վերաբերմունքին։ Հիմա էլ աղջնակի անհեթեության վրա տարածում են, թե իբր ես չեմ հերքել, որ 3 մլն դրամանոց կոստյում եմ հագնում։

Ժողովուրդ ջան, սա ձեզ եմ հաշվետություն տալիս, ոչ թե կեղծիքը հորինողներին. երբեւիցե 200.000 դրամից թանկ կոստյում չեմ կրել, եւ հիմնականում պատվիրում եմ հայ դերձակների մոտ։

Սիրում եմ բոլորիդ»: