Ե՞րբ և ինչպե՞ս կներդրվի առողջապահության ապահո...

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 2-ի նիստում հաստատեց Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացնելով նախագիծը՝ նշեց. «Աշխատանքները կսկսվեն 2023 թվականից, որը կլինի նախապատրաստական փուլը: Առաջին փուլում կունենանք ծառայությունների փաթեթը, կհաստատվեն փաթեթի գները, դրանք չեն հաշվարկվի մարդկանց եկամուտներից որոշակի տոկոսով, այլ կունենան հաստատուն ծառայությունների արժեք եւ կորոշվի պետության կողմից համաֆինանսավորման չափերը»: