Երասխում գնդակոծված գործարանի վրա կտեղադրեն Ա...

«Ջի Թի Բի Սթիլ» ՍՊ ընկերության հիմնադիրները որոշում են կայացրել Երասխ գյուղում կառուցվող երկաթի ձուլման գործարանի տարածքում տեղադրել Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների դրոշները: Դրոշների բարձրացման արարողությունը տեղի կունենա վաղը՝ հունիսի 20-ին։ Այս մասին հայտնումէ  ընկերությունը։

Հիշեցնենք, որ հունիսի 13-ին Ադբեջանը խախտել է հրադադարը՝ շուրջ 15 րոպե կրակելով գործարանի ուղղությամբ։ Արդյունքում վիրավորվել էր երկու հնդիկ աշխատակից։