«Եռանդուն ջանքերով առաջարկի «հերն անիծեցիք»»....

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, հակադարձելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի՝ Հայաստանի կողմից Ադրբեջանին զիջումների մասին պնդմանը, ասել է. «Որ ասում եք՝ զիջում, ես էլ ասեմ. երբ դեռ Ղարաբաղում հայություն կար, իրենց ընտրված մարմիններն ունեին։ Մի հատ առաջարկ կար մեր կողմից՝ փոխզիջումային քայլի գնալ։ Նաև ձեր քաղաքական ուժի եռանդուն ջանքերով այդ առաջարկի «հերն անիծեցիք», և այսօր ունենք այն, ինչ ունենք»,- ասել է նա։ 

Ըստ Միրզոյանի՝ երբ կար փոխզիջման մասին խոսք, և Հայաստանը կողմ էր փոխզիջմանը, ընդդիմադիրներն արեցին ամեն ինչ, որ այդ փոխզիջումը լինի ոչ ևս, «և այսօր ունենք այն, ինչ ունենք»։