Պետական եկամուտների հրապարակել է 2023 թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը:
1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2023 թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 381 միլիարդ 104 միլիոն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 277 միլիարդ 942 միլիոն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը՝ ավելի քան 103 միլիարդ 161 միլիոն դրամ։
Հարկ վճարողների առաջին տասնյակը հետևյալն է․
- «Գազպրոմ Արմենիա»
- «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»
- «Գրանդ տոբակո»
- «Փրիթի ուեյ»
- «Ինտերնեյշնլ մասիս տաբակ»
- «Ակբա բանկ»
- «Մոբայլ սենթր արթ»
- «Սի Փի Էս էներջի գրուպ»
- «ֆիլիպ մորրիս Արմենիա»
- «ֆլեշ»
1000 խոշոր հարկ վճարողների վերաբերյալ ցանկերը՝ այստեղ։