Երախտապարտ ենք Հարավային Կովկասում երկարաժամկ...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան օրվա առթիվ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Վարչապետի մամուլի ծառայությունը։

Ուղերձում նշված է.

 

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,

 

Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ:

 

Ռուսաստանի Դաշնության զարգացման շահերից բխող նպատակների իրագործմանը միտված պետական և քաղաքական գործունեության հարուստ փորձը, ինչպես նաև համաշխարհային ասպարեզում երկրի դերի առավել ամրապնդմանը միտված Ձեր հետևողական ջանքերը Ձեզ արժանի հարգանք են ապահովել հայրենիքում և արտերկրում:

 

Անվիճելի է Ձեր անձնական ներդրումը Ռուսաստանի և Հայաստանի միջև դաշնակցային հարաբերությունների ամրապնդման գործում: Երախտապարտ ենք Հարավային Կովկասում երկարաժամկետ և կայուն խաղաղության հաստատմանն ուղղված Ձեր ջանքերի համար:

 

Անկեղծորեն գնահատում եմ մեր միջև ձևավորված փոխըմբռնումը և վստահելի հարաբերությունները:

 

Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,

 

մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և նորանոր հաջողություններ Ձեր պատասխանատու պաշտոնում»: