Էր Ռիդայում բանակցությունները կլինեն երկկողմ՝...

Էր Ռիդայում բանակցությունները կլինեն երկկողմ՝ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն արդեն ժամանել է Սաուդյան Արաբիա: Ենթադրվում է, որ պետքարտուղարը կգլխավորի ԱՄՆ բանակցային թիմը:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը չի տեղեկացվել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև առաջիկա բանակցությունների մասին` պնդելով, որ Ուկրաինան չի ճանաչի առանց իր մասնակցության կնքված համաձայնությունները։