ԵՊՀ-Ն Արցախից բռնի տեղահանված հայրենակիցներին...

ԵՊՀ-Ն ԱՐՑԱԽԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ Է ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՆՎՃԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երևանի պետական համալսարանն իր ներուժն ու ռեսուրսները տարբեր եղանակներով շարունակում է ծառայեցնել՝ աջակցելու Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին։

Ստեղծված ճգնաժամային ծանր իրավիճակում չափազանց կարևոր է հոգ տանել հոգեկան առողջության մասին և մասնագիտական աջակցություն ցուցաբերել դրա կարիքն ունեցողներին։

ԵՊՀ կիրառական հոգեբանության կենտրոնը, համագործակցելով մի շարք գործընկեր կազմակերպությունների հետ, իր պատրաստակամությունն է հայտնում՝ մատուցելու հոգեբանական անվճար ծառայություններ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին (չափահասներին և երեխաներին)։

Կենտրոնի հետ կապ հաստատելու համար անհրաժեշտ է զանգահարել (+374 77) 105 259, (+374 94) 093 409 հեռախոսահամարներին։

 

--

Քնար Միսակյան
ԵՊՀ ռեկտորի օգնական-մամուլի խոսնակ
 
Հեռ․՝ 094 52 52 65
          060 71 01 03