
Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով ԵՊՀ-ում այսօր դասերը կանցկացվեն հեռավար ձևաչափով։ Րոպեներ առաջ նման հայտարարություն է տարածել ԵՊՀ-ն։ Ուշագրավ է, որ Մայր բուհում դասերը սկսվում են ժամը 8։30-ին։ Ստացվում է, որ համալսարան հասնելուն պես ուսանողները նոր են իրազեկվում դաս չլինելու մասին։