Մամուլի հարապարակման համաձայն` ապրիլի 15-ին տեղի կունենա Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում լինելու է մեկ հարց՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից կայացված քաղաքական որոշման իրականացումը, այն է՝ բուհի ռեկտոր Արամ Սիմոնյանի պաշտոնազրկումը.
«Թե ինչ կլինի հոգաբարձուների խորհրդի անդամների հետ, ինչ պատժի նրանք կարժանանան, եթե հանդգնեն չկատարել վարչապետի քաղաքական որոշումը՝ առայժմ հայտնի չէ»- ասված է հրապարակաման մեջ:
Politik.am-ը հրապարակման հավաստիությունը պարզելու համար ստացավ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղար Արթուր Իսրայելյանի մեկնաբանությունը, ըստ որի` տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում.
«Հրապարակումը ընդհանրապես հավաստի չէ: Նիստ հրավիրելու համար խորհրդի նախագահը ծանուցումներ է տալիս: Ես նման ծանուցում չեմ ստացել, որպեսզի օրակարգ կազմեմ: Հետևաբար նման բան չկա»:
Աննա Հովհաննիսյան



