
Առնվազն 30 մարդ է զոհվել Եմենի հյուսիս-արեւմուտքում գտնվող Սաադա քաղաքում աֆրիկացի միգրանտների պահման վայրի վրա ԱՄՆ ռազմական հարձակման հետեւանքով։ Այս մասին հայտնել է Եմենի հութի ապստամբների «Անսար Ալլահ» շարժման կողմից վերահսկվող Al Masirah հեռուստաալիքը։
Նրա տեղեկացմամբ՝ մոտ 50 տուժածներ էլ տեղափոխվել են տեղի հիվանդանոց, որոնց մեծ մասը՝ ծանր վիճակում։ Պատահարի վայրում շարունակվում է փլատակների մաքրումը։ Ալիքի հավաստիացմամբ՝ հարվածի պահին կենտրոնում գտնվել է ավելի քան 100 միգրանտ։