Եմենի հութիները հայտարարել են իսրայելական Հայ...

Եմենի հութիները հայտարարել են իսրայելական Հայֆա նավահանգստի ծովային շրջափակման մտադրության մասին, հայտնում է Al Masirah-ը։

Իր հայտարարության մեջ բրիգադային գեներալ Յահյա Սարին ասել է. «Եմենի զինված ուժերը որոշել են սկսել Հայֆա նավահանգստի ծովային շրջափակման  ուղղությամբ աշխատանքները»։ Նա պարզաբանել է, որ այս որոշումն ընդունվել է «ի պատասխան Գազայի հատվածում ժողովրդի դեմ իսրայելական թշնամու դաժան ագրեսիայի սրման, ամենօրյա տասնյակ զանգվածային սպանությունների և ցեղասպանության հանցագործության հետևանքով հարյուրավոր զոհերի, որոնց նմանը աշխարհը երբեք չէր տեսել, ինչպես նաև ի պատասխան շարունակվող պաշարման և սովի»։

Սարին հավելել է, որ Եմենի զինված ուժերը «տեղեկացնում են բոլոր այն ընկերություններին, որոնց նավերը գտնվում են այդ նավահանգստում կամ ուղևորվում են դեպի այն, որ վերոնշյալ նավահանգիստը ներառվել է թիրախների ցանկում»։

Նա կրկնել է, որ «իսրայելական թշնամու հետ կապված զինված ուժերի բոլոր միջոցառումներն ու որոշումները, ներառյալ աջակցության գործողությունները և օդային ու ծովային նավագնացության արգելքը, կդադարեն գործել Գազայի հատվածում ագրեսիայի դադարեցումից և պաշարման վերացումից հետո»։