Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել է Մոսկվա, որտեղ բանակցություններ կվարի ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Ընդ որում, վայրէջքից հետո Մակրոնը գրեթե կես ժամ դուրս չի եկել ինքնաթիռից։
Ավելի վաղ նա հայտարարել էր, որ Պուտինի հետ հանդիպումից առաջ լավատեսորեն է տրամադրված, սակայն չի հավատում «հանկարծակի հրաշքներին»։ Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ իր այցի նպատակն է կանխել Ուկրաինայի շուրջ իրավիճակի վատթարացումը։ Կրեմլում նշել են, որ ուկրաինական հարցից բացի, պետությունների ղեկավարները կքննարկեն նաեւ անվտանգության երաշխիքների նախագծերը։
Բանակցություններից հետո Պուտինն ու Մակրոնը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։



