ԵՄ-ը սառեցնում է սակագներն ԱՄՆ-ի դեմ 90 օրով

Եվրամիությունը կշարունակի նոր մաքսատուրքեր մշակել ԱՄՆ-ի դեմ, սակայն սառեցնում է դրանք 90 օրով՝ բանակցություններին «շանս տալու» համար, թեեւ եթե բանակցությունները ձախողվեն, մաքսատուրքերը կմտցվեն։ Այս մասին X-ում գրել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։ «Մենք ի գիտություն ենք ընդունել նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը։ Մենք ցանկանում ենք բանակցությունների հնարավորություն տալ։ Մենք շարունակում ենք ավարտին հասցնել մեր պատասխան միջոցառումները, որոնք ստացել են մեծ աջակցություն ԵՄ երկրներից, բայց մենք դրանք սառեցնում ենք 90 օրով։ Եթե բանակցությունները գոհացուցիչ արդյունք չտան, ապա մաքսատուրքեր կմտցվեն»,- գրել է նա։