
Եվրամիությունը 1 մլրդ եվրո է փոխանցել Կիեւին՝ որպես ռուսական սառեցված ակտիվների վերաներդրումից ստացված եկամտի եւս մեկ տրանշ։ Այս մասին հայտնել է էկոնոմիկայի հարցերով եվրահանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսը։ «Այսօր մենք եւս 1 մլրդ եվրո ենք փոխանցել Յոթնյակի խմբի 45 մլրդ եվրոյի ծրագրի շրջանակում ռուսական ակտիվներից ստացված եկամուտներից», - գրել է նա X-ում: Դոմբրովսկիսը նշել է, որ այդ ծրագրով Ուկրաինան այս տարի արդեն ստացել է 6 մլրդ եվրո, եւ Եվրահանձնաժողովը մտադիր է ապագայում փոխանցել եւս 12 մլրդ եվրո։