ԵՄ-ը պատրաստվում է ՌԴ-ի հետ կապված լցանավերի...

Բալթիկ ծով ելք ունեցող ԵՄ երկրները մշակում են իրավական միջոցներ, որոնք թույլ կտան նրանց զանգվածային ձերբակալություններ իրականացնել ռուսական «ստվերային նավատորմին» պատկանող նավերի դեմ։ Այս մասին Politico թերթին հայտնել են եվրոպացի պաշտոնյաներն ու դիվանագետները։ Նրանց խոսքով՝ նոր օրենսդրությունը թույլ կտա առգրավել նավն իբր շրջակա միջավայրին պատճառված վնասի եւ ծովում ստորջրյա մալուխների եւ այլ կարեւոր ենթակառուցվածքների վնասման համար: Վերջին դեպքում լցանավերի ձերբակալման հիմք կդառնա «պայքարը ծովահենության դեմ», նշել են պարբերականի զրուցակիցները։ Նրանց տեղեկացմամբ՝ ԵՄ մի շարք երկրներ, մասնավորապես՝ Լիտվան եւ Էստոնիան, նախատեսում են ստեղծել նաեւ «հուսալի» ծովային ապահովագրողների ցուցակ. եթե նավը ապահովագրված լինի այս ցուցակում չընդգրկված ընկերության կողմից, այն կկձերբակալվի։