ԵՄ-ը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցություններին ս...

Եվրամիությունը պատրաստ է բանակցել ԱՄՆ-ի հետ ավտոմեքենաների սակագների շուրջ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ավելի լայն գործարքի շրջանակում, որը կարող է ներառել տեխնոլոգիական կարգավորման հարցեր: Այս մասին հայտնել է Առեւտրային քաղաքականության եւ տնտեսական անվտանգության հարցերով եվրահանձնակատար Մարոշ Շեֆչովիչը Ձեռներեցության ամերիկյան ինստիտուտի կազմակերպած միջոցառմանը։«Մենք պատրաստ ենք քննարկել դա»,- նրա խոսքերը մեջբերել է Politico թերթը։ Նախագահ Թրամփը հայտնի է, իր խոսքերով, «որպես խոշոր գործարքներ կնքող, եւ գաղափար է առաջացել կնքել «վիթխարի գործարքի» տպավորիչ փաթեթ։ «Եկեք քննարկենք այս ամենը, քանի որ ես անկեղծորեն հավատում եմ տրանսատլանտյան հարաբերություններին»,- ասել է եվրահանձնակատարը:Միեւնույն ժամանակ, Բրյուսելը պատասխան միջոցներ կնախաձեռնի, եթե Թրամփը հետեւի լայնածավալ մաքսատուրքեր սահմանելու սպառնալիքներին, ասել է նա։ «Մեզ այլ ելք չի մնա եվրոպական շահերը պաշտպանելու համար կոշտ պատասխան տալուց բացի, բայց մենք հույս ունենք խուսափել նման սցենարից»,- ավելացրել է Շեֆչովիչը: Ինչպես տեղեկացվել էր ավելի վաղ, Սպիտակ տունը քննարկում է ԵՄ-ից ներմուծվող բոլոր ապրանքների համար 10 տոկոս մաքսատուրք սահմանելու հարցը։