
Եվրամիությունը մտադիր է 900 մլն եվրո հատկացնել ռուսական սառեցված ակտիվների եկամուտների վերաներդրումից՝ Կիեւի համար զենք եւ զինամթերք գնելու նպատակով մինչեւ 2025թ. վերջը, հայտնել է պաշտպանության հարցերով եվրահանձնակատար Անդրյու Կուբիլյուսը ԵՄ-Ուկրաինա ռազմական համագործակցությանը նվիրված համաժողովում։ «ԵՄ-ը մինչեւ տարեվերջ կհատկացնի եւս 900 միլիոն եվրո Կիեւի համար զինամթերք եւ զենք գնելու նպատակով»,- ասել է նա։ Կուբիլյուսը նաեւ հիշեցրել է, որ ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը մայիսի 9-ին Լվովում խոստացել է 1 մլրդ եվրո ներդնել Ուկրաինայի ռազմական արդյունաբերության մեջ՝ ընդգծելով, որ այդ գումարը կուղղվի «տարբեր անօդաչու թռչող սարքերի արտադրությանը»։