ԵՄ-ը հուսով է հոկտեմբերի 17-18-ի գագաթաժողովո...

ԵՄ 27 երկրները հուսով են, որ հոկտեմբերի 17-18-ի գագաթաժողովում կպայմանավորվեն ավելի շատ զենք մատակարարել Ուկրաինա։ Այս մասին լրագրողներին Բրյուսելում հայտնել է  ԵՄ ներկայացուցիչը։

«Ուկրաինայի գծով նպատակը նրան աջակցելու մեր հավատարմությունը թարմացնելն է, ավելի շատ զենք մատակարարելը, շարունակել անել ամեն ինչ, որպեսզի Ուկրաինան հաղթի»,- ասել է նա։

Հակամարտություններն Ուկրաինայում եւ Մերձավոր Արեւելքում դառնալու են Բրյուսելում հոկտեմբերի 17-18-ին կայանալիք ԵՄ պլանային գագաթաժողովի գլխավոր թեմաները։