
Եվրամիությունը չի պատրաստվում չեղարկել Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցները, եթե ԱՄՆ-ը դա անի, նա կվարի իր պատժամիջոցային քաղաքականությունը եւ կներկայացնի սահմանափակումների 16-րդ փաթեթը, Բրյուսելում հայտնել է տնտեսության գծով եվրահանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսը։ «Հաշվի առնելով ԱՄՆ նոր վարչակազմի քաղաքականությունը՝ ԵՄ-ը պետք է իր ձեռքը վերցնի իր անվտանգության հարցերը, դա վերաբերում է նաեւ պատժամիջոցների քաղաքականությանը։ Դուք գիտեք, որ այժմ աշխատանքներ են տարվում 16-րդ փաթեթի ուղղությամբ»,- ասել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք ԵՄ-ը կվերացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, եթե դրանք սկսի չեղարկել ԱՄՆ-ը հրադադարի դիմաց, թե Բրյուսելը կվարի իր անկախ պատժամիջոցների քաղաքականությունը։