Եվրամիությունը ամենակարճ ժամկետում կվերացնի Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի դեմ պատժամիջոցները՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդի կողմից նմանատիպ որոշում կայացնելուց հետո, Բրյուսելում, ճեպազրույցում հայտնել է Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Անվար ալ-Անունին։
Հինգշաբթի ՄԱԿ Անվտանգության խորհուրդը քվեարկել է ալ-Շարաայի եւ Սիրիայի ներքին գործերի նախարար Անաս Խաթաբի դեմ պատժամիջոցները վերացնելու բանաձեւի օգտին։
«Մենք նկատի ենք առել ՄԱԿ Անվտանգության խորհրդի կողմից Ահմեդ ալ-Շարաային այս պատժամիջոցների ցանկից հանելու վերաբերյալ բանաձեւի ընդունումը։ Ինչպես Անվտանգության խորհրդի ցանկացած որոշում, սա նույնպես կընդունվի եվրոպական մակարդակով ամենակարճ ժամկետում»,- ասել է նա։
Անվտանգության խորհրդի որոշման համաձայն՝ Սիրիայի առաջնորդը եւ ներքին գործերի նախարարը հանվել են 1 267 պատժամիջոցների ցանկից, որոնք ուղղված են ԻՊ-ի եւ «Ալ-Քաիդայի» դեմ։



