Եվրամիության խարդախության դեմ պայքարի OLAF բյուրոն սկսել է հետաքննել սողանցքները, որոնք թույլ են տալիս այնպիսի երկրների, ինչպիսին Թուրքիան է, արտահանել պատժամիջոցների տակ հայտնված ռուսական նավթը ԵՄ այլ մակնիշով։ Այս մասին տեղեկացրել է Politico պարբերականը՝ հղում կատարելով երկու աղբյուրի։
Հետաքննությունն սկսվել է այն բանից հետո, երբ Politico-ն հայտնաբերել է, որ մոսկովյան վառելիքի միլիոնավոր բարելներ հավանաբար հայտնվում են ԵՄ-ում Թուրքիայում ռեբրենդինգից հետո, չնայած ռուսական ներմուծման արգելքին։
Այս սխեման հնարավոր է դարձել Բրյուսելի պատժամիջոցների շրջանցման շնորհիվ, ինչը թույլ է տալիս ԵՄ ներկրել «խառը» վառելիք, եթե այն մակնիշավորվում է որպես ոչ ռուսական։
Այս սողանցքը Մոսկվային մինչեւ 3 մլրդ եվրո է բերել միայն թուրքական նավահանգիստներից 12 ամսվա ընթացքում, այն բանից հետո, երբ ԵՄ-ը պատժամիջոցներ է մտցրել ռուսական նավթի ներմուծման դեմ 2023թ. փետրվարին։
Այս գործելակերպը ցուցադրում է կրեատիվ միջոցները, որոնցով Ռուսաստանը շրջանցում է ԵՄ պատժամիջոցները եւ պաշտպանում իր հանածո վառելիքի առեւտուրը, ինչը կազմում է Կրեմլի եկամուտների մոտ կեսը։