Եվրամիությունը Չինաստանի հետ գագաթնաժողովում ջանքեր կգործադրի՝ հարթելու երկրների միջեւ առկա հակասությունները, այդ թվում՝ քաղաքականության ոլորտում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է, հայտարարել Է Եվրախորհրդարանում Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ եւ ԵՄ-ի առեւտրի պալատի ղեկավար Վալդիս Դոմբրովսկիսը:
«Մենք գիտենք, որ Չինաստանի հետ մեր հարաբերությունները գտնվում են բարդ փուլում,-ասել Է նա:- Միանգամայն ակներեւ Է, որ հարաբերությունների առանձին տեսակետներ անհրաժեշտ Է լուծել քաղաքական ամենաբարձր մակարդակով՝ հասկանալու, թե ինչ աստիճանի մենք կարող ենք համաձայնեցնել եւ բարելավել մեր համագործակցությունը»:
Դոմբրովսկիսը չի ասել, թե առաջիկա գագաթնաժողովում կքննարկվի արդյոք Ուկրաինայի շուրջ իրադրությունը, բայց ընդունել Է այն բանի ռիսկերը, որ հակամարտության արդյունքում Չինաստանի եւ Ռուսաստանի միջեւ համագործակցությունն Էլ ավելի սերտ կդառնա:
«Իրականում առկա են այն բանի նշանները, որ դա արդեն տեղի Է ունենում,-հայտարարել Է պաշտոնյան:-Ինչպես դուք գիտեք, Չինաստանը շատ զգույշ մոտեցում Է ցուցաբերում այս հակամարտության նկատմամբ: Նա ակնհայտորեն չի հետեւում արեւմտյան դեմոկրատական աշխարհի օրինակին: (…) Ռիսկն առկա Է»:
ՉԺՀ-ԵՄ գագաթնաժողովը նշանակված Է ապրիլի 1-ին եւ, ամենայն հավանականությամբ, կանցկացվի վիրտուալ ռեժիմով: Դիվանագիտական աղբյուրների հաղորդագրությունների համաձայն, չինական կողմից գագաթնաժողովին կմասնակցի ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինը եւ ՉԺՀ-ի Պետխորհրդի վարչապետ Լի Կեցյանը, ԵՄ-ի կողմից՝ Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը, Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը



