ԵՄ-ում ԱՄՆ ընկերությունները մտահոգվում են Թրա...

Եվրոպայում գործող 10 ամերիկյան ընկերություններից 9-ը մտահոգվում է ԱՄՆ-ի եւ եվրոպական երկրների միջեւ տնտեսական հարաբերությունների վատթարացումից առաջիկա տարիներին՝ ԱՄՆ-ում նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի իշխանության գալուց հետո։ Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով Եվրամիությունում Ամերիկյան առեւտրային պալատի ուսումնասիրությանը։

Ընկերություններին ամենից շատ անհանգստացնում են եվրոպական ապրանքների համար մաքսատուրքեր սահմանելու Թրամփի սպառնալիքները։ Ընդ որումհարցվածների 52 տոկոսը եվրա-ամերիկյան հարաբերությունների հավանական վատթարացումը կապում է Եվրամիության քաղաքականության հետ։

Առեւտրային պալատը ներառում է 160 ընկերությունայդ թվում՝ Apple եւ Google տեխնոլոգիական կորպորացիաները։ Հետազոտությանըորն անցկացվել է հունվարի 6-14-ըմասնակցել է 58 ամերիկյան ընկերություն։

Թրամփն ավելի վաղ հայտնել էրոր մտադիր է ներմուծման մաքսատուրքեր սահմանել մինչեւ 10 տոկոս արտասահմանյան ապրանքների համար, առանց բացառության՝ դաշնակիցներիայդ թվում ԵՄ-ի համար։ Նա նման սցենար է նախատեսում այն ​​դեպքումեթե Բրյուսելը չմեծացնի ամերիկյան նավթի եւ գազի գնումների ծավալը։

Եվրահանձնաժողովում հայտնել են, որ պատրաստ են «պաշտպանել ԵՄ շահերը» Թրամփի նոր վարչակազմի հետ հարաբերություններում, բայց միեւնույն ժամանակ հուսով են համաձայնության գալ ԱՄՆ-ի հետ կառուցողական համագործակցության շուրջ։