ԵՄ-ն որոշել է ակտիվացնել շփումները Սիրիայի նո...

ԵՄ-ն որոշել է ակտիվացնել շփումները սիրիական նոր իշխանությունների հետ, այդ թվում՝ մարդասիրական ուղիներով, ԵՄ գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

«Մենք որոշել ենք ակտիվացնել շփումները սիրիական նոր իշխանությունների և դաշտում գտնվող բոլոր խաղացողների հետ։ Մեր դեսպանը վերադառնում է Դամասկոս, և մենք նաև մտադիր ենք օգտագործել մեր հումանիտար շփումները, որոնք երբեք չեն ընդհատվել, թեև ԵՄ-ն միշտ հավատարիմ է եղել «Ասադի կառավարության հետ կապ չունենալու» սկզբունքին:

Ֆոն դեր Լեյենը նաև նշել է, որ ԵՄ-ն մտադիր է ակտիվորեն օգտագործել հումանիտար օգնությունը Սիրիայի հետ հարաբերություններում, ներառյալ այն, որը հավաքագրվում է օգնության դոնորների միջազգային համաժողովների միջոցով:

Ավելի վաղ, ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը հայտարարել էր, որ Սիրիայում ԵՄ-ն իր առաջնահերթությունն է համարում հասնել ռուսական բազաների փակումը։