ԵՄ-ն վճռականորեն հանձնառու է համագործակցել Ադ...

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն Բաքվում բարձր մակարդակի խորհրդակցություններ է անցկացրել, APA-ի փոխանցմաբ այս մասին հայտարարել է Մագդալենա Գրոնոն։

Նա հանդիպում է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և այլ պաշտոնյաների հետ։ Հանդիպմանը քննարկվել է ադրբեջանա-հայաստանյան խաղաղության օրակարգը:

«ԵՄ-ն վճռականորեն հանձնառու է համագործակցել Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ Վաշինգտոնի հանդիպումից հետո առկա թափը պահպանելու և ապահովելու համար, որպեսզի խաղաղության օգուտները զգացվեն ամբողջ տարածաշրջանում», - հայտնել է Գրոնոն:

Հատուկ ներկայացուցչի խոսքով՝ բանակցությունների հիմնական թեման Նախիջևանն էր, ինչպես նաև մտքեր են փոխանակվել կապի, տարածաշրջանային համագործակցության և մարդասիրական հարցերի շուրջ։