Եվրամիությունը Չինաստանից ակնկալում է աջակցություն Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում: Այս մասին ասվում է Չինաստանի վարչապետ Լի Ցյանի հետ Կուալա Լումպուրում հանդիպման արդյունքներով Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հայտարարության մեջ:
«Ես նշեցի, որ ԵՄ-ն ակնկալում է, որ Չինաստանը կօգնի վերջ դնելու այդ պատերազմհն», - ասվում է տեքստում:
Բացի դրանից, Կոշտան և Լի Ցյանը քննարկել են երկկողմ հարաբերությունների, այդ թվում՝ առևտրատնտեսական հարաբերություններում հավասարակշռության վերականգնման հարցերը, ինչպես նաև համագործակցության հեռանկարները գլոբալ խնդիրների լուծման գործում:



