ԵՄ-ն սպասում է Բաքվի և Երևանի միջև խաղաղությա...

Եվրամիությունը սպասում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրմանը: Այս մասին լրագրողներին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից առաջ:

Կալլասը կարծում է, որ Բաքուն և Երևանը շատ մոտ են համաձայնության հասնելուն:

«Կարծում եմ, որ խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրումը բխում է բոլոր կողմերի շահերից»,-հավելել է նա: