ԵՄ-ն Սիրիա հրատապ հումանիտար օգնություն հասցն...

Եվրահանձնաժողովը (ԵՀ) օդային գործողություն է սկսում` Սիրիայի բնակչությանը շտապ հումանիտար օգնություն հասցնելու համար։ Այս մասին հայտնում է ԵՀ մամուլի ծառայությունը։

«Եվրահանձնաժողովը սկսում է «Մարդասիրական օդային կամուրջ» նոր օպերացիան` Սիրիայում առավել կարիքավորներին՝ շտապ բժշկական օգնություն և այլ անհրաժեշտ պարագաներ մատակարարելու և մարդասիրական ֆինանսավորումը մեծացնելու համար», - ասվում է ԵՀ-ի հայտարարության մեջ: