ԵՄ-ն շարունակում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցն...

Եվրոպական խորհրդի ղեկավար Անտոնիու Կոշտան հաստատել է, որ ԵՄ-ն շարունակում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր՝ 19-րդ փաթեթի պատրաստումը համակարգել ԱՄՆ-ի հետ։ Այս մասին նա ասել է Լատվիայում կայացած մամուլի ասուլիսում:

«Մենք պատժամիջոցների 19-րդ փաթեթը պատրաստում ենք Միացյալ Նահանգների հետ սերտ համակարգմամբ», - նրա խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Կոշտան վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի վրա ճնշումն ուժեղացնելը կմոտեցնի ռուս-ուկրաինական հակամարտության հաշտության համաձայնագրի կնքումը։