ԵՄ-ն պատրաստվում է հունիսին 9,1 միլիարդ եվրո...

Եվրամիությունը պատրաստվում է հունիսին 9,1 միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինային նոր վարկի միջոցով, որից 5,9 միլիարդ եվրոն կուղղվի ռազմական ծախսերի, իսկ 3,2 միլիարդը՝ բյուջեի աջակցության համար: Այս մասին հունիսի 8-ին հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Բալաշ Ույվարին։

«Խոսքը 9,1 միլիարդ եվրոյի մասին է, այնպես որ, այդ գումարը Ուկրաինա կհասնի այս ամսվա ընթացքում։ Դրա մի մասը կուղղվի պաշտպանական կարիքների (5,9 միլիարդը), իսկ 3,2 միլիարդը՝ բյուջետային աջակցության համար», - նրա խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Առաջին փոխանցումները կսկսվեն ամսվա երկրորդ կեսին, հավելել է Ույվարին։