Եվրամիությունը քննարկում է Եվրոպայի սահմանային և ափամերձ պահպանության գործակալության (Frontex) գործառույթների փոփոխության հնարավորությունը, ներառյալ դրա լիազորությունների ընդլայնման հարցը: Այս մասին հաղորդել է Euractiv լրատվական հարթակը՝ վկայակոչելով ներքին փաստաթղթերը:
Հարթակի տվյալներով՝ ԵՄ երկրներն ուսումնասիրում են Frontex-ի հաստիքներում անօդաչու թռչող սարքերի օպերատորներ, կիբերհսկողության ստորաբաժանումներ, ինչպես նաև իրադրության հսկողության համար արհեստական բանականության համակարգերի օգտագործման խմբեր ներառելու հարցը:
2026 թվականին Frontex-ի մանդատի վերանայման մասին ավելի վաղ հայտարարել էր Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը. հարցը ներառված է Եվրամիության 2026 թվականի աշխատանքային ծրագրում:
Frontex-ն այժմ Եվրամիության երկրներին օգնում է ԵՄ արտաքին սահմանների պահպանության գործում՝ օպերատիվ աջակցություն ցուցաբերելով տեղում, հակազդելով անդրահմանային հանցավորությանը, հավաքելով տեղեկատվություն և աջակցելով արտաքսման ընթացակարգերին:



