ԵՄ-ն կաջակցի խաղաղության պայմանագրի բանակցութ...

Եվրամիությունը կշարունակի ջանքեր գործադրել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Այս մասին փետրվարի 17-ին Ադրբեջանի նախագահ Ալիեւի հետ հանդիպմանը հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Եվրամիությունը նույնպես կշարունակի՝ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ վարելու եւ Հարավային Կովկասում կայունություն եւ անվտանգություն ապահովելու ուղղությամբ ջանքերը։

Զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաեւ Հայաստանում Եվրոպական միության առաքելության գործունեության վերաբերյալ։