ԵՄ-ն հույս ունի Չինաստանի առևտրային քաղաքական...

ԵՄ-ն ակնկալում է, որ Չինաստանը «կկարգավորի իր վարքագիծը», որպեսզի թուլացնի առևտրային լարվածությունը Բրյուսելի և Պեկինի միջև: Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետխորհրդի վարչապետ Լի Ցյանի հետ Լաոսում Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ASEAN) գագաթնաժողովի շրջանակներում։

«Մենք ակնկալում ենք, որ Չինաստանը կկարգավորի իր վարքագիծը և կհասկանա, որ մենք պետք է վերականգնենք տնտեսական հարաբերությունների հավասարակշռությունն ավելի մեծ արդարության, արդար մրցակցության համար», - մեջբերում է Agence France-Presse-ը Միշելի խոսքերը:

Հոկտեմբերի 4-ին Եվրամիությունը բարձրացրել է չինական էլեկտրական մեքենաների ներկրման մաքսատուրքերը՝ սահմանելով առավելագույն դրույքաչափը 35%: Չինաստանն այս որոշումը համարել է պրոտեկցիոնիզմի ակտ և հայտարարել եվրոպական արտադրանքի դեմ պատասխան միջոցների ներդրման մասին։ Չինաստանի առևտրի նախարարությունը հոկտեմբերի 8-ին հայտնել է, որ Եվրամիության գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ հակադեմփինգային և հակագնագցման հետաքննություն է անցկացնում և քննարկում է ԵՄ-ից մեծ շարժիչով մեքենաների ներմուծման մաքսատուրքերը բարձրացնելու հարցը: