ԵՄ-ն հայտնել է՝ որն է ԼՂ հակամարտության կարգա...

ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ներկայացուցիչ Պիտեր Ստանոն Բրյուսելում անցկացված ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Եվրամիությունը համարում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար լավագույն հարթակը Մինսկի խումբն է, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: 

Ստանոն հավելել է, որ եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը դեպի տարածաշրջան այցելություն դեռևս չի ծրագրում, սակայն «նա միշտ պատրաստ է գնալ այնտեղ, որտեղ իր ներդրած ջանքերը կարող են օգտակար լինել»: