ԵՄ-ն հայտնել է, որ համաշխարհային ՀՆԱ-ն կարող...

Եվրամիության նկատմամբ ԱՄՆ-ի մաքսատուրքերի սահմանումը կարող է հանգեցնել համաշխարհային տնտեսության մասնատման, ինչը միջնաժամկետ հեռանկարում կարող է հանգեցնել համաշխարհային ՀՆԱ-ի 7%-ով կրճատման: Այս մասին հայտարարել է էկոնոմիկայի հարցերով եվրահանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսը։

Նա ափսոսանք է հայտնել մաքսատուրքեր սահմանելու՝ Վաշինգտոնի մտադրության կապակցությամբ եւ դրանք անվանել չարդարացված։ «Ավելին, դրանք խնդրահարույց կլինեն տնտեսական աճի համար ինչպես ԵՄ-ում, այնպես էլ ԱՄՆ-ում»,- ասել է եվրահանձնակատարն իսպանական El Mundo թերթին տված հարցազրույցում։

«Մաքսատուրքերի ներդրմամբ համաշխարհային տնտեսության մասնատման իրական վտանգ կա»,- հավելել է նա։ Արժույթի միջազգային հիմնադրամը գնահատում է, որ եթե այս տնտեսական մասնատումը տեղի ունենա, և առևտուրը կենտրոնանա հիմնականում որոշակի տնտեսական բլոկների ներսում, ապա համաշխարհային ՀՆԱ-ն միջնաժամկետ հեռանկարում կարող է կրճատվել 7 տոկոսով։ «Դա հավասարազոր կլինի Գերմանիայի և Ֆրանսիայի միացյալ ՀՆԱ-ն համաշխարհային տնտեսական քարտեզից ջնջելուն»,- ասել է է Դոմբրովսկիսը։

Ավելի վաղ, ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփն իր կաբինետի առաջին նիստում ասել էր, որ ԱՄՆ-ն արդեն որոշում է կայացրել ԵՄ-ից ապրանքների մատակարարման համար 25% մաքսատուրք սահմանելու մասին, և որ այդ մասին կհայտարարվի մոտ ապագայում։